Իլկայ Գյունդողան. «Փորձում եմ մարզումներին ամեն ինչ կատարյալ անել»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է մարզումների նկատմամբ իր վերաբերմունքի մասին։ Գերմանացու խոսքերով, նա մարզումներին ոչ պակաս պատասխանատվությամբ է վերաբերվում, քան իր հանդիպումներին։

«Ես մարզումների հետ նույնքան պատասխանատու եմ վերաբերվում, որքան հանդիպումներին: Ես չեմ ուզում սխալվել. Փորձում եմ ամեն ինչ կատարյալ անել»,- Գյունդողանի խոսքերն է մեջբերում El Pais-ը։

Հիշեցնենք, որ Գյունդողանն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնա» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։