Դորտմունդի «Բորուսիայում» հանդես եկող 34-ամյա պաշտպան Մատս Հյումելսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է ավարտել խաղային կարիերան։ Այս մասին հայտնում են Bild-ի լրագրողները։
Փորձառու ֆուտբոլիստի և «իշամեղուների» միջև գործող պայմանագրի ժամկետը մինչև հաջորդ տարվա կեսերն է։ Հյումելսը դորտմունդյան թիմում հանդես է գալիս 2019 թվականից։
Գերմանական Բունդեսլիգայի այս մրցաշրջանում Մատսը երեք հանդիպում է անցկացրել «Բորուսիայի» կազմում, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։
Դորտմունդցիները Գերմանիայի առաջնության չորս տուրից հետո վաստակեցին ութ միավոր։ «Իշամեղուները» երկու միավորով հետ են մնում առաջատար «Բայերից»: