Զլատան Իբրահիմովիչը ներկա է գտնվել «Միլանի» այսօրվա մարզմանը

«Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ներկա է գտնվել «Միլանի» այսօրվա մարզմանը։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ Իբրահիմովիչը Ստեֆանո Պիոլիին միացել է «Միլանի» մարզմանը։ Դեռ հայտնի չէ, թե ինչ է ասել շվեդը նախկին թիմակիցներին։

Հիշեցնենք, որ «Միլանը» հանգստյան օրերին դերբիում 1։5 հաշվով պարտվել է «Ինտերին»։

Իբրահիմովիչը նախորդ մրցաշրջանի վերջում հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում «ռոսոներիները» կխաղան «Նյուքասլի», ՊՍԺ-ի և Դորտմունդի «Բորուսիայի» հետ։