Պաուլո Դիբալա. «Ուրախ եմ, որ Լուկակուն և Ազմունը միացել են մեզ»

«Ռոմայի» վինգեր Պաուլո Դիբալան կիսվել է թիմի հարձակվողներ Ռոմելու Լուկակուի և Սերդար Ազմունի մասին, ովքեր ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրել են հռոմեական թիմի շարքերը։

«Ուրախ եմ, որ ժամանել են Ռոմելուն ու Սերդարը, ինչպես նաև այլ նորեկներ։ Մեզ մոտ նա, ով ցանկանում է իրացնել 11 մետրանոց հարվածը, վերցնում է գնդակը։ Որոշ հարվածներ կարող եմ ես իրացնել, մյուսները՝ իմ խաղընկերները»,- արգենտինացու խոսքերն է փոխանցում DAZN-ը։

Իտալիայի առաջնության վերջին խաղում «Ռոման» 7։0 հաշվով հաղթեց «Էմպոլիին»։