Մարկ վան Բոմմել. «Մենք չենք վախենում «Բարսելոնայից»»

«Անտվերպի» գլխավոր մարզիչ Մարկ վան Բոմելը կիսվել է «Բարսելոնայի» հետ առաջիկա արտագնա հանդիպման վերաբերյալ իր մտքերով։

«Մենք խաղալու ենք այնպես, ինչպես գիտենք և կփորձենք անել առավելագույնը: Սա մեր առաջին ելույթն է Չեմպիոնների Լիգայում, հեշտ չի լինի։

«Բարսելոնան» վերջերս 5:0 հաշվով հաղթեց «Բետիսին»։ Սա մեզ չի վախեցնում: Նույնիսկ նախորդ մրցաշրջանում բոլորը տեսան, թե որքան լավն էր թիմը Չավիի գլխավորությամբ:

«Բարսելոնան» հիանալի կազմ ունի, հիանալի հարձակում, մենք պետք է զգույշ լինենք պաշտպանությունում»,- ասել է Վան Բոմելը նախախաղային մամուլի ասուլիսում։