Էդին Թերզիչ. «Մենք պետք է հնարավորինս ագրեսիվ լինենք»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը խոսել է «Պարի Սեն Ժերմենի» հետ առաջիկա հանդիպման մասին։

«ՊՍԺ-ն սիրում է դոմինանտ ֆուտբոլ խաղալ, մենք պետք է զգոն լինենք։ Իհարկե, մենք վերլուծել ենք «Նիցցայի» հետ վերջին հանդիպումը, որում ՊՍԺ-ն շատ դժվար հանդիպում անցկացրեց։

Մենք պետք է հնարավորինս ագրեսիվ լինենք և չթողնենք այն տարածությունը, որը սիրում է օգտագործել ՊՍԺ-ն, այլապես մենք անխուսափելիորեն գոլեր կընդունենք։

Մենք ուրախ ենք ընդունել այս մարտահրավերը: Մենք հանդիպում ենք Չեմպիոնների Լիգայի ֆավորիտներից մեկին, դժվար է լինելու, բայց մենք բավական որակներ՝ ունենք պայքարելու համար»,- ասել է Թերզիչը մամուլի ասուլիսի ժամանակ։