Ռոբերտ Սանչես. «Ցանկանում եմ դառնալ թիմի լեգենդը»

Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսը մեկնաբանել է իր տեղափոխությունը «ազնվականների» ճամբար։

«Իմ երազանքն իրականացավ։ Ես խաղալու եմ Պրեմիեր Լիգայի լավագույն թիմում և աշխարհի լավագույններից մեկի կազմում։ Հաճելի է, երբ հասնում ես այդքան բարձր մակարդակի:

Սա այն է, ինչի համար աշխատում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր ողջ կյանքում։ Մտադիր եմ այստեղ հաջողությունների հասնել և դառնալ թիմի լեգենդներից մեկը»,- ​​դարպասապահի խոսքերն է փոխանցում «Չելսիի» մամուլի ծառայությունը։

Իսպանացի դարպասապահը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել «Բրայթոնից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մրցաշրջանում Սանչեսը հինգ հանդիպում է անցկացրել, որոնցում բաց է թողել վեց գնդակ։