Մադրիդի «Ռեալը» նոր պաշտպան է գտել

Մադրիդի «Ռեալը» նոր պաշտպան է փնտրում։ «Ատալանտայի» 19-ամյա խաղացող Ջորջիո Սկալվինին հայտնվել է «արքայական» ակումբի ոպշադրության կենտրոնում, հայտնում է Todofichajes-ը։

Իտալական ակումբի ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին, եթե նրան առաջարկեն 45 մլն եվրո։ Սկալվինին «Ատալանտայի» հետ պայմանագիր ունի մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Պաշտպանն ակումբում է 2021 թվականի ամառվանից։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ջորջիոն «բերգամասկների» կազմում մասնակցել է երեք հանդիպման։