Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսը մեկնաբանել է իր տեղափոխությունը «ազնվականների» ճամբար։
«Իմ երազանքն իրականացավ։ Ես խաղալու եմ Պրեմիեր Լիգայի լավագույն թիմում և աշխարհի լավագույններից մեկի կազմում։ Հաճելի է, երբ հասնում ես այդքան բարձր մակարդակի:
Սա այն է, ինչի համար աշխատում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր ողջ կյանքում։ Մտադիր եմ այստեղ հաջողությունների հասնել և դառնալ թիմի լեգենդներից մեկը»,- դարպասապահի խոսքերն է փոխանցում «Չելսիի» մամուլի ծառայությունը։
Իսպանացի դարպասապահը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել «Բրայթոնից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մրցաշրջանում Սանչեսը հինգ հանդիպում է անցկացրել, որոնցում բաց է թողել վեց գնդակ։