«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն վստահ է, որ իր թիմն ավելիին էր արժանի նախորդ հանդիպումներում։
Անգլիական Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության չորս տուրից հետո «ազնվականները» ունեն ընդամենը չորս միավոր: Կիրակի օրը Պոչետինոյի թիմը արտագնա խաղում կխաղա «Բորնմութի» հետ։
«Մենք գոհ ենք ընթացքից և այն խաղից, որ թիմն այս պահին ցույց է տալիս: Կարծում եմ, որ «Լիվերպուլի» և «Վեսթ Հեմի» հետ հանդիպումներում մենք ավելի լավն էինք մեր մրցակիցներից։
Իմ կարծիքով, մենք արժանի էինք հաղթանակի յուրաքանչյուր հանդիպումներում»,- արգենտինացի ղեկավարի խոսքերն է մեջբերում լրագրող Նոա Ռոբսոնը։