Դուշան Վլահովիչը յուրահատուկ նվաճման է հասել «Յուվենտուսում»

Սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը Իտալիայի առաջնության մեկնարկային 4 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։

Opta-ի փոխանցմամբ՝ կենտրոնական հարձակվողը դարձել է Թուրինի «Յուվենտուսի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է 4 գոլ հեղինակել մրցաշրջանի 4 խաղերում անել Ա Սերիայի երկու անընդմեջ մրցաշրջանում։

Հիշեցնենք, որ նախորդ օրը Վլահովիչը դուբլի հեղինակ էր դարձել հռոմեական «Լացիոյի» հետ խաղում (3:1): 23-ամյա հարձակվողը թուրինյան գրանդի շարքերը համալրել է 2022 թվականի հունվարին։

Կողմերի միջև պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt պորտալը Դուշանի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։