Սամիր Հանդանովիչը կարող է ավարտել ֆուտբոլային կարիերան

«Ինտերի» նախկին դարպասապահ Սամիր Հանդանովիչը կարող է շուտով ավարտել կարիերան, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ Հանդանովիչը պատրաստվում է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան այս ամառ ազատ գործակալ դառնալուց հետո: Դարպասապահը կարող է մնալ «Ինտերում» այլ դերում:

Հանդանովիչը «Ինտերի» կազմում հանդես է եկել 2012-ից 2023 թվականներին: Նա թիմի կազմում անցկացրել է 455 հանդիպում, բաց է թողել 471 գոլ և 166 անգամ անառիկ է պահել դարպասը։ Նա թիմի հետ մեկ անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է երկրի գավաթը և սուպերգավաթը։