90min. Էրլինգ Հոլանդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հաղորդում է 90min-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը մտադիր է 23-ամյա նորվեգացու հետ պայմանագիր կնքել 2025 թվականին, երբ նա կարող է ձեռք բերել 174 միլիոն եվրոյով։

Այս մրցաշրջանում Հոլանդն անցկացրել է 6 հանդիպում, որոնցում խփել է 6 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։