Ֆերնանդո Սանտուշը լքել է Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը

Ֆերնանդու Սանտուշը լքել է Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Պաշտոնական հայտարարություն կարվի առաջիկա ժամերին։ Այս մասին խոսում է Przeglad Sportowy Onet-ը։

Լեհաստանի ֆուտբոլային միությունը Սանտուշից բաժանվելուց հետո նոր մարզիչ կփնտրի ազգային հավաքականի համար։ Այժմ Լեհաստանի հավաքականն իր ընտրական խմբում չորրորդ տեղում է։ Անցած հինգ հանդիպումներում թիմը վաստակել է ընդամենը վեց միավոր։ Լեհերից առաջ են Մոլդովան, Չեխիան (ութական միավոր) և Ալբանիան (տասը միավոր):