Գերմանիան բանակցություններ է վարում Յուլիան Նագելսմանի հետ

Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան արդեն բանակցություններ է վարում Յուլիան Նագելսմանի հետ գլխավոր մարզչի նշանակման շուրջ։

Լրագրող Քերի Հաուի տեղեկությունների համաձայն՝ մասնագետը բաց է Բունդեսթիմը գլխավորելու համար։ Նշվում է, որ Նագելսմանը կգլխավորի Գերմանիայի հավաքականը հաջորդ ամռանը կայանալիք տնային Եվրոպայի առաջնությունում։

Հիշեցնենք, որ Նագելսմանը մարտին Մյունխենի «Բավարիայից» հեռացվելուց հետո մնացել է անգործ։ Նախկինում Յուլիանը բանակցություններ է վարել «Չելսիի» և «Թոթենհեմի» հետ։