Գարեթ Բեյլ. «Նա հիանալի է սկսել իր կարիերան «Ռեալում»»

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը գնահատել է «արքայական» ակումբի կազմում Ջուդ Բելինգհեմի նորամուտի հանդիպումները։

Հիշեցնենք, որ 20-ամյա անգլիացին Իսպանիայի առաջնության 4 խաղում արդեն ունի 5 գոլ ու 1 գոլային փոխանցում։

«Բելինգհեմը հիանալի է սկսել իր կարիերան «Ռեալում»: Հանդիպումներից շատ չեմ դիտել, բայց նա շատ գոլեր խփեց, ինչը շատ կարևոր է «Ռեալի» նման ակումբի համար։ Նա իրեն լավ է դրսեւորում, եւ հուսով եմ, որ նա կշարունակի նույն ոգով ապագայում»,- Բեյլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Մադրիդի «Ռեալը» ամռանը Բելինգհեմի համար Դորտմունդի «Բորուսիային» վճարեց 103 միլիոն եվրո։ Անգլիացին կարիերան շարունակելու այլ տարբերակներ ուներ, բայց ի վերջո ընտրեց Մադրիդի «Ռեալը»: