Կատալոնական «Բարսելոնան» գրեթե վստահ է, որ կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի վնասվածքը լուրջ չի լինի։
Հիշեցնենք, որ գերմանացին կոնքի վնասվածք էր ստացել Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում։ Ըստ ինսայդեր Դավիդ Բեռնաբեուի՝ Գյունդողանի վնասվածքի վերաբերյալ նախնական կանխատեսումները առայժմ մխիթարական են։ Չնայած դրան, հավանական է, որ Իլկայը նախազգուշական նկատառումներով բաց կթողնի Լա Լիգայի «Բետիսի» դեմ առաջիկա հանդիպումը:
Հիշեցնենք, որ Իլկայը կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ դարձավ այս ամռանը, երբ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթիից»։ Նոր մրցաշրջանում ֆուտբոլիստն արդեն մեկ գոլային փոխանցում է կատարել Լա Լիգայում։