Ռոբերտ Լևանդովսկին, Կևին Դե Բրույնեն և Դավիդ Ալաբան չեն ցանկացել տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն և «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան չեն ցանկացել տեղափոխվել Սաուդյան Արաբիա, հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ երեք ֆուտբոլիստներ մի քանի առաջարկ են ստացել արաբական ակումբներից։ Բոլորն էլ հրաժարվել են։ Կոնկրետ ակումբներ չեն նշվում։

Լևանդովսկին ցանկանում էր մնալ «Բարսայում», ինչպես Դե Բրույնեն էր ցանկանում մնալ «Սիթիում»: Ալաբան նույնիսկ չցանկացավ քննարկել առաջարկները։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կևին դե Բրույնեն կմերժի Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելու բոլոր առաջարկները, քանի որ ցանկանում է կարիերան ավարտել «Մանչեսթեր Սիթիում»։ Դե Բրույնեն լիովին գոհ է Մանչեսթերում կյանքից։ Հիշեցնենք, որ բելգիացի կիսապաշտպանը «Սիթիի» խաղացող է դարձել 2015թ. Այս ընթացքում նա մասնակցել է Պրեմիեր լիգայի 243 հանդիպման, որոնցում դարձել է 64 գոլի և 107 գոլային փոխանցման հեղինակ։