Պոլ Պոգբան որակազրկվել է

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ժամանակավորապես որակազրկվել է՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար, հայտնում է Mediaset-ը։

Սեպտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Պոգբայի թեստը դրական է եղել Իտալիայի Ա Սերիայի 1-ին տուրի՝ «Ուդինեզեի» հետ (3:0) խաղից հետո։ 30-ամյա ֆրանսիացու մարմնում տեստոստերոնի բարձր մակարդակ է հայտնաբերվել, որը էականորեն տարբերվում է նորմայից։ «Ուդինեզեի» դեմ խաղում Պոգբան խաղադաշտ դուրս չեկավ։ Նա ամբողջ խաղը նստեց պահեստայինների նստարանին։

Նշենք, որ 30-ամյա ֆրանսիացին կարող է որակազրկվել մինչև չորս տարով։