Անտուան ​​Գրիզման․ «Իմ նպատակը MLS-ում խաղալն է»

«Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան ​​Գրիզմանը կիսվել է Սաուդյան Արաբիայի ակումբներ տեղափոխված ֆուտբոլիստների մասին իր կարծիքով, ինչպես նաև հայտնել է, որ ցանկանում ապագայում խաղալ MLS-ում։

«Ես հասկանում եմ նրանց, ովքեր տեղափոխվել են այնտեղ խաղալու։ Խոսքը անհավանական փողի մասին է։ Չնայած այն հանգամանքին, որ մենք շատ փող ենք աշխատում, որոշ մարդիկ ցանկանում են պաշտպանել իրենց երեխաներին ու թոռներին, և դա ինձ նորմալ է թվում։ Նրանք պետք է լավ խաղան և ցուցադրեն իրենց ողջ տաղանդը։

Կարո՞ղ եմ գնալ այնտեղ: Ես ունեմ ընտանիք և երեք երեխա։ Սա հեշտ որոշում չէ։ Բայց, ինչպես գիտեք, MLS-ը մնում է իմ նպատակը»,- ​ Գրիզմանի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։