Ուսման Դեմբելե․ «ՊՍԺ-ն լավագույն թիմն է, որտեղ ես խաղացել եմ»

ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեն կիսվել է փարիզյան ակումբում հանդես գալու տպավորություններով։

«Կարծում եմ՝ սա լավագույն թիմն է, որտեղ ես խաղացել եմ։ ՊՍԺ-ն շատ բարձրակարգ խաղացողներ ունի բոլոր դիրքերում աշխարհի լավագույն թիմերում։ Մրցակցությունը շատ է, բայց սա լավ է, և բոլորին դրդում է առավելագույնը բարձրացնել իրենց մակարդակը։ Ես պետք է մի քայլ առաջ անեմ, արդյունավետ լինեմ, գոլեր խփեմ»,- Դեմբելեի խոսքերն է մեջբերում Téléfoot-ը:

Հիշեցնենք, որ Դեմբելեն այս ամառ 50,4 միլիոն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվեց ՊՍԺ, ավելին, հունիսին ֆրանսիացի ֆուտբոլիստը հայտարարել էր, որ մտադիր չէ հեռանալ կատալոնական ակումբից։

Անցած մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում Դեմբելեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: