Երևանի «Արարատը» նորեկ ունի։
«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 26-ամյա կամերունցի հարձակվող Բերտրան Ժունիոր Մանիի հետ։
Բերտրան Մանին ծնվել է 1997 թվականի մայիսի 25-ին: Նա 2022/23 մրցաշրջանն անցկացրել Հարավային Աֆրիկայի ուժեղագույն դիվիզիոնի «Քեյփ Թաուն Սիթի» ակումբում։
Իսկ մինչ այդ նա հանդես է եկել կամերունյան «Կոլոմբո Սպորտ» և «Ֆորտունա դե Մֆոու» ակումբներում: 2021/22 մրցաշրջանում նա 20 գոլով ճանաչվել է Կամերունի առաջնության լավագույն ռմբարկու։
Մանին նաև երեք հանդիպում է անցկացրել Կամերունի ազգային հավաքականի կազմում:
Բերտրան Մանին «Արարատում» կխաղա 17 համարի մարզաշապիկով»,- գրված է ակումբի հայտարարության մեջ։