Ֆաբիան Ռուիսը դժգոհ է ՊՍԺ-ում ստացած խաղաժամանակից

ՊՍԺ-ի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը դժգոհ է փարիզյան ակումբում ստացած խաղաժամանակից։

«Ես օր օրի աշխատում եմ իմ ակումբում, որտեղ անցկացնում եմ ժամանակիս մեծ մասը՝ Փարիզում: Այս պահին ես այնքան խաղաժամանակ չեմ ստանում, որքան կցանկանայի, բայց ընդհանուր առմամբ մենք շատ գոհ ենք Լուիս Էնրիկեի ժամանումից։ Հուսանք, որ այս մրցաշրջանը մեզ համար հաջող կլինի»,- Ռուիսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Ընթացիկ առաջնությունում կիսապաշտպան անցկացրել է 4 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում։