ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը որոշիչ դեր է խաղացել Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) նախկին ղեկավար Լուիս Ռուբիալեսի պաշտոնից հեռանալու հարցում, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ Չեֆերինը սպառնացել է, որ 2030 թվականին Եվրոպայի առաջնությունն ընդունելու Իսպանիայի շանսերը լրջորեն կկրճատվեն, եթե Ռուբիալեսը պահպանի իր պաշտոնը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Ռուբիալեսը հայտարարեց, որ պատրաստվում է հեռանալ RFEF-ի ղեկավարի պաշտոնից։ Նա նշել է, որ հեռանում է, քանի որ չի կարող շարունակել իր աշխատանքը։