Պոլ Պոգբան դոպինգ թեստ է հանձնել

«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան Իտալիայի Ա Սերիայի 1-ին տուրի «Ուդինեզեի» հետ հանդիպումից հետո (3:0) դոպինգ թեստ է հանձնել, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 30-ամյա ֆրանսիացու օրգանիզմում տեստոստերոնի բարձր մակարդակ է հայտնաբերվել, որը զգալիորեն տարբերվում է նորմայից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին կայացած «Ուդինեզեի» հետ խաղում Պոգբան խաղադաշտ դուրս չեկավ։ Նա ամբողջ խաղը նստեց պահեստայինների նստարանին: Այս մրցաշրջանում նա 2 հանդիպում է անցկացրել «Յուվենտուսի» կազմում՝ ընդհանուր առմամբ խաղալով 52 րոպե։