Դեկլան Ռայսը բացատրել է, թե ինչու է որոշել տեղափոխվել «Արսենալ»

«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը բացատրել է, թե ինչու է որոշել տեղափոխվել լոնդոնյան ակումբ.

Արտետան առանցքային դեր է խաղացել «Արսենալի» ընտրության հարցում: Այն պահին, երբ հանդիպեցի նրան, ես գիտեի, որ նա այն մեկն էր, ում համար ցանկանում էի խաղալ կարիերայիս հաջորդ հատվածում: Ինչպես նա խոսում էր, նրա աուրան, ինչպես է նա տեսնում խաղը։ Ես շատ գոհ եմ իմ որոշումից, ինձ զգում եմ ինչպես տանը»,- ասել է Ռայսը Channel 4 Sport-ին։

Նշենք, որ Ռայսը «Արսենալի» կազմում անցկացրել է 5 հանդիպում, որոնցում խփել է 1 գոլ։