Իսպանական ակումբը ցանկանում է գնել Էդուարդ Սպերցյանին

«Սելտան» հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։

Ինչպես հայտնում է RB Sport-ը՝ անցյալ ամառ իսպանական ակումբը լրջորեն հետաքրքրված էր հայ ֆուտբոլիստով, սակայն «Կրասնոդարը» կտրականապես չի ցանկացել բաց թողնել իր ֆուտբոլիստին մրցաշրջանի ամենաթեժ պահին, ուստի հարցն այդպես էլ չի հասել բանակցությունների։

Նշվում է, որ իսպանական ակումբը կփորձի Սպերցյանին գնել ձմռանը։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 8 հանդիպում, խփել չորս գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին գնահատում է 12 միլիոն եվրո։