Տոնի Կրոս. «Բարդ հանդիպում է լինելու»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է այն մասին, թե ինչ է ակնկալում Չեմպիոնների Լիգայի խմբում «Ունիոնի», «Նապոլիի» և «Բրագայի» դեմ հանդիպումներից։

«Մենք համեմատաբար լավ և կարճատև ճանապարհորդություններ ենք ունենալու։ Մենք կլինենք Գերմանիայում, Պորտուգալիայում և Իտալիայում, հաճելի է մտածել այդ մասին: Բայց թույլ տվեք մի փոքր զգուշանալ «Ունիոնի» մասին։ Ես ճանաչում եմ այս թիմին, մի քանի հանդիպում եմ տեսել, այն բարդ մրցակից է լինելու»,- Կրոսի խոսքերն է մեջբերում AS-ը։