Ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 10-ից 20-ը կացնակցնի մարզական հավաք: Թիմը հանգրվանել է «Անի Պլազա» հյուրանոցում, իսկ մարզումները կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Լուան Մյուլլեր Բարբոսա – «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
Ալբերտ Աղաջանով – «Սիբ-Տրանզիտ» (Ռուսաստան)
Արտյոմ Զաքարյան – «Երևան ՖԱ»
Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան – «Ուխտա» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ – «Տորպեդո» (Ռուսաստան)
Արսենի Պետրոսյան – «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)
Գևորգ Մնացականյան – «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)
Ժոաո Գիլյերմե Կարվալյո-«Գազպրոմ-Յուգրա» (Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան – «Վիտեն» (Բելառուս)
Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա – «Պլզեն» (Չեխիա)
Լուկաս Ռոզենսկի – «Այաթ» (Ղազախստան)
Ֆելիպե Պարադինսկի – «Ուխտա» (Ռուսաստան)
Ժուլիո Զանոտո – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Գարեգին Մաշումյան – «Լեոսթանդքոյին»
Ռաֆիկ Մելիքյան – «Երևան ՖԱ»

Հիշեցնենք, որ ֆուտզալի ազգային հավաքականը կսկսի ելույթները Ֆուտզալի Աշխարհի առաջնության էլիտ ռաունդում սեպտեմբերի 15-ին՝ հյուրընկալվելով Վրաստանի հավաքականին, իսկ սեպտեմբերի 20-ին Երևանում ուժերը կչափի Ֆինլանդիայի հավաքականի հետ: