Խավիեր Տեբասը քննադատել է Պրեմիեր Լիգան

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը քննադատել է Պրեմիեր Լիգան՝ խոշոր ձեռքբերումների համար։

«Պրեմիեր Լիգայի ակումբները տարեկան կորցնում են մինչև 200-300 միլիոն եվրո, թեև ՈՒԵՖԱ-ի և Պրեմիեր Լիգայի կանոնները սահմանում են 90 միլիոն վնասի սահմանաչափ։

Սակայն բրիտանական կառավարության կողմից վերահսկողության միջոցները ուժեղացվում են»,- Տեբասի խոսքերը մեջբերում է Marca-ն։