Ռոբերտո Պերեյրան կվերադառնա Իտալիա

Կիսապաշտպան Ռոբերտո Պերեյրան կվերադառնա «Ուդինեզե», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 32-ամյա արգենտինացին ակումբ չի գտել Թուրքիայում և Բրազիլիայում և որոշել է վերադառնալ Իտալիա։

Հիշեցնենք, որ Պերեյրան այս ամառ հեռացավ «Ուդինեզեից»: Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 36 խաղի՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։