Խուլիան Ալվարեսը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա արգենտինացու համար հավակնում է Մադրիդի «Ռեալը»: Մադրիդցիները դիտարկում են ֆուտբոլիստին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու տարբերակը:

Նշենք, որ 2022/23 մրցաշրջանում Ալվարեսը անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 60 միլիոն եվրո: