ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը հրաժարվել է Կատարի առաջնություն տեղափոխվել, հայտնում է Sky Sport-ը։
Նշենք, որ «Ալ-Ահլին» հետաքրքրված էր գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով:
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է առաջարկից և կմնա ՊՍԺ-ում։
Դրաքսլերը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին։ Նախորդ մրցաշրջանը նա վարձավճարով անցկացրել է «Բենֆիկայում»: Նա անցկացրել է 18 հանդիպում և խփել 2 գոլ։ Դրաքսլերի պայմանագիրը փարիզցիների հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։