Ջեյմս Մեդիսոնը նշել է, թե ով է եղել նրա կուռքը

«Թոթենհեմի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը խոսել է իր խաղաոճի մասին։

«Թոթենհեմի» նորեկի խոսքով՝ իրեն միշտ դուր են եկել մի քանի համարձակ ֆուտբոլիստներ։

«Ես հավանաբար կասեի, որ իմ մանկության գլխավոր կուռքը Ուեյն Ռունին էր: Պոլ Գասկոյնը հորս սիրելի ֆուտբոլիստն էր: Ինձ դուր էր գալիս դիտել նրանց, ովքեր մի փոքր համարձակ էին: Գազզան (Գասկոյնը) հիանալի օրինակ էր»,- ասել է Մեդիսոնը The Independent-ին:

«Թոթենհեմը» Անգլիայի առաջնության չորս մեկնարկային տուրերում վաստակել է 10 միավոր։ «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է մրցաշարային աղյուսակը, որը վաստակել է առավելագույն միավորներ՝ 12։