Խվիչա Կվարացխելիայի հայրը պատասխանել է որդու աշխատավարձի մասին լուրերին

«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի հայրը՝ Բադրի Կվարացխելիան, պատասխանել է ֆուտբոլիստի աշխատավարձի մասին տեղեկություններին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նեապոլիտանական ակումբում 22-ամյա վրացու աշխատավարձը կազմում է ընդամենը մեկ միլիոն եվրո՝ սա 18-20-րդն է թիմի բոլոր ֆուտբոլիստների մեջ։

«Խվիչան աշխատավարձի խնդիր չունի։ Մենք երբեք չենք անդրադարձել այս թեմային, քանի որ ֆուտբոլը նրա համար առաջին տեղում է»,- CalcioNapoli24-ին ասել է Բադրին:

Խվիչայի հայրը հավելել է, որ ֆուտբոլիստը չի ծրագրում հեռանալ «Նապոլիից» և բոլոր ջանքերը կգործադրի թիմի հաջողության համար։