Չիրո Իմոբիլեն բացատրել է, թե ինչու է անցյալ ամառ մերժել Սաուդյան Արաբիայի առաջարկը

«Լացիոյի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեն բացատրել է, թե ինչու է անցյալ ամառ մերժել Սաուդյան Արաբիայի առատաձեռն առաջարկը։

«Ես հրաժարվեցի, քանի որ ցանկանում էի շարունակել զգալ այս բոլոր պահերը ազգային հավաքականի հետ։ «Ես դեռ բան ունեմ տալու Իտալիայի հավաքականին, Եվրոպայի առաջնությունն իմ քթին է, այնպես որ հիմա ես պետք է ինձ դրսևորեմ»,- ասել է Իմոբիլեն Radio RAI-ի եթերում:

Անցած մրցաշրջանում 33-ամյա Իմոբիլեն «Լացիոյի» բոլոր մրցաշարերում անցկացրած 38 խաղում դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։