EURO-2024․ Հայաստանի և Թուրքիայի հավաքականները չպարզեցին հաղթողին (VIDEO)

EURO-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում մրցեց Թուրքիայի ընտրանու դեմ։

Հանդիպումն անցավ անչափ լարված և դիտարժան պայքարում։ Երկրորդ խաղարկեսի 49-րդ րոպեին մեր հավաքականին հաշվի մեջ առաջ մղեց Արտադ Դաշյանը։

Խաղի մնացած հատվածում Թուրքիայի հավաքականը լավ պահեր ուներ խաղի հաշիվը հավասարեցնելու համար և խաղի 88-րդ րոպեին Յըլդըրմը հավասարեցրեց հաշիվը՝ 1-1։

Խաղի վերջում գոլեր չեղան և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

Հիշեցնենք, որ այս խաղից երեք օր անց Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Խորվաթիայի ընտրանու դեմ։