«Լեսթերի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Լեսթերի» կիսապաշտպան Վիլֆրեդ Նդիդին կարող է տեղափոխվել Իսպանիա, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ նիգերիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն», որը ուժեղացումներ է փնտրում թիմի կիսապաշտպանությունում։ Ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 25 միլիոն եվրո, իսկ «Լեսթերի» հետ նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի հունիսի վերջին։

Ուիլֆրեդը անգլիական թիմում է հանդես գալիս 2017 թվականի հունվարից։ Կիսապաշտպանը այս մրցաշրջանում հանդես է գալիս «Լեսթերում» Չեմպիոնշիփում։