«Բավարիան» ցանկանում է հենակետային կիսապաշտպան ձեռք բերել

«Բավարիան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է հենակետային կիսապաշտպան ձեռք բերել։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ գերմանական մեքենան պատրաստվում է շտկել ամառային պատուհանի սխալը և կազմը համալրել գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի խնդրած վերջին ֆուտբոլիստով։

Նշվում է, որ «Բավարիան» կվերադառնա «Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաո Պալինյային ձեռք բերելու մտքին։ Հիշեցնենք, որ պորտուգալացին մոտ էր «Բավարիա» տեղափոխվելուն, սակայն գերմանական ակումբը չեղարկեց գործարքը։