«Ռոմայի» գլխավոր տնօրեն Տիագո Պինտոն պատմել է «Սանթոսի» հարձակվող Մարկոս Լեոնարդոյի նկատմամբ ակումբի հետաքրքրության մասին։
«Մարկոս Լեոնարդոն մեր նպատակն է, նա մեզ պետք է: Կան մեծ ներուժ ունեցող տաղանդներ, և երբ մենք հնարավորություն ունենք, փորձում ենք նրանց հետ պայմանագիր կնքել»,- Թվիթերում Պինտոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում 20-ամյա բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրած 34 խաղում դարձել է 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermrkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 17 միլիոն եվրո: