Էնդրիկը նշել է, թե ով է եղել նրա ֆուտբոլային կուռքը

«Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկը նշել է, որ իրեն դուր է գալիս հարձակվող Կարիմ Բենզեման, ով անցած ամառ «Ռեալից» տեղափոխվեց «Ալ-Իթթիհադ»։

«Ինձ դուր էր գալիս Բենզեման նույնիսկ այն պահից, երբ խաղում էր «Լիոնում»: Ես շատ եմ դիտել նրան, իսկ նրա խաղաոճը շատ ոգեշնչող է»,- Էնդրիկի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։

16-ամյա բրազիլացին «Ռեալ» կտեղափոխվի, երբ 2025 թվականին դառնա 18 տարեկան։