Միկել Արտետա․ «Երբ տեսնում եմ հաղթանակի նման կամք ունեցող թիմ, հիանում եմ»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1)։

«Մենք աշխատում ենք, անում ենք այն ամենը, ինչ անում ենք ամեն օր հենց նման պահերի համար, սա սպորտի ամենաբարձր մակարդակն է, այստեղ ամեն ինչ որոշվում է մանրուքներով, և՛ մեկը, և՛ մյուսը կարող էին հաղթել։

Իհարկե, շատ ուրախ եմ։ ՄՅՈւ-ն հիանալի թիմ է, լավ պատրաստված։ Դա խնդիրներ է ստեղծում մրցակիցների համար, իսկ երբ Պրեմիեր Լիգայում նման գոլ ես բաց թողնում, իրավիճակը դառնում է վտանգավոր։

Դեկլան Ռայսը հիանալի խաղաց, բայց ամբողջ թիմը հիանալի էր։ Դեկլանը առաջ էր տանում մեզ, երբ անհրաժեշտ էր։ Նման շրջադարձը խաղում հրաշալի է, և մենք կարողացանք հաղթել։

Մենք իսկապես գերիշխում էինք։ Թիմն ավելիին է արժանի։ Երբ տեսնում եմ հաղթանակի նման կամք ունեցող թիմ՝ դրան հասնելու ցանկությամբ, ես հիանում եմ»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ВВС-ին։