Էրիկ տեն Հագ․ «Մենք արժանի էինք հաղթանակի «Արսենալի» դեմ խաղում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի չորրորդ տուրի խաղում «Արսենալից» կրած պարտությունը (1:3)։

«Կարծում եմ՝ մենք արժանի էինք հաղթանակի այս խաղում, բայց միշտ չէ, որ դու ստանում ես այն, ինչին արժանի ես: Ես ավելի ուշադիր եմ նայում, թե ինչպես ենք մենք զարգանում: «Վուլվերհեմփթոնի» հետ խաղի համեմատ (1:0) մեծ առաջընթաց է նկատվել: Ես շատ գոհ եմ խաղից ու մեր գրանցած առաջընթացից։

Մենք լավ խաղացինք, առաջադիմում ենք, հավատարիմ ենք մեր ծրագրին և հավատում ենք դրան։ Իսկ ապագայում մենք կսկսենք հաղթել նման հանդիպումներում»։