Ռանդալ Կոլո-Մուանին պատմել է, թե ինչու է որոշել միանալ ֆրանսիական ակումբին

«ՊՍԺ»-ի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին պատմել է, թե ինչու է որոշել միանալ ֆրանսիական ակումբին։ Նա սեպտեմբերի 2-ին դարձավ փարիզյան ակումբի ֆուտբոլիստ։

«Շատ հաճելի է վերադառնալ արևելք: Ինձ շատ գրավեց ակումբի նախագիծը: Հիմա ես անհամբեր սպասում եմ, թե երբ կսկսեմ մարզվել և խաղալ այս թիմում»,- փարիզյան պաշտոնական կայքին նշել է ֆրանսիացին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերը ՊՍԺ-ի համար կարժենա 90 միլիոն եվրո։