Կառլո Անչելոտտի․ «Ինձ համար նրանք աշխարհում լավագույնն են»

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է թիմում Տոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի դերի մասին։

«Նրանք լավագույնն են: Ինձ համար նրանք աշխարհում լավագույնն են: Նրանց վրա ազդել են առաջին հանդիպումները, բայց նրանք կշարունակեն ունենալ շատ կարևոր դեր: Սա անհրաժեշտ է, և որպեսզի թիմը, որում կան այդքան երիտասարդ ֆուտբոլիստներ, շարունակի լավ զարգանալ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

«Ռեալը» վաստակեց 12 միավոր եւ զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Հինգերորդ տուրում Անչելոտտիի թիմը կխաղա «Ռեալ-Սոսյեդադի» հետ։ Խաղը կկայանա սեպտեմբերի 17-ին։