Մադրիդի «Ռեալը» շատ գոհ է թիմի ձեռքբերումներից

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը շատ գոհ են նրանից, թե ինչպես է ակումբը վարել ամառային տրանսֆերային շուկան: Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «սերուցքայինների» ղեկավարները կարծում են, որ տրանսֆերային արշավը նախատեսվածից լավ է անցել։

Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ թիմը բավական լավն է՝ ամբողջ մրցաշրջանի ընթացքում պայքարելու բոլոր տիտղոսների համար:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալը» համալրել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Ջուդ Բելինգհեմը, Արդա Գյուլերը, Ֆրան Գարսիան, Կեպա Արիզաբալագան և Խոսելուն։