Ուգո Լյորիսը կարող էր փոխել ակումբային գրանցումը

«Նյուքասլը» հետաքրքրված է «Թոթենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսի ծառայություններով։

Ըստ Lequipe-ի՝ տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին «կաչաղակները» առաջարկ են արել փորձառու ֆրանսիացուն, սակայն մերժում են ստացել։

Ֆրանսիացին լոնդոնյան թիմում հանդես է գալիս 2012 թվականից։ Անցած մրցաշրջանում դարպասապահը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 25 հանդիպում, որոնցում բաց է թողել 39 գնդակ։