«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է ԱՊԼ-ի 4-րդ տուրի խաղում «Նոթինգհեմից» կրած պարտության մասին (0:1)։
«Մենք հիասթափված ենք, քանի որ ամեն ինչ արեցինք այլ արդյունքի հասնելու համար։ Բայց ֆուտբոլում գլխավորը չսխալվելն է, իսկ մենք մեկ սխալ թույլ տվեցինք ու վճարեցինք դրա համար։ «Չելսին» բազմաթիվ պահեր ստեղծեց, բայց գոլ չխփեց: Մենք բաց թողեցինք մեր սխալի պատճառով։ Մենք պետք է ավելի արդյունավետ լինենք դարպասի առջև»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է Goal-ը։
«Չելսին» 4 միավորով 11-րդն է Պրեմիեր Լիգայում։ Չորս խաղում թիմը տարել է ընդամենը մեկ հաղթանակ։