Սոն Հին Մին. «Ամենակարևորն այն է, որ մենք երեք միավոր վաստակեցինք»

«Թոթենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի խաղում «Բարնլիի» նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակը (5:2)։ Ֆուտբոլիստը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

««Բարնլիի» դեմ խաղալը միշտ էլ դժվար է: Դանդաղ սկսեցինք, բայց ընդմիջումից հետո նոր թափով վերադարձանք։ Ես չեմ կարող ընտրել իմ լավագույն գոլը։ Ամենակարևորն այն է, որ մենք երեք միավոր վաստակեցինք։ Ես ավագն եմ, բայց իմ շրջապատում հիանալի ֆուտբոլիստներ կան, նրանք ինձ շատ են օգնում։ Իմ գործը շատ պարզ է, ես փորձում եմ օրինակ լինել, փորձում եմ ժպտալ և պատասխանատվություն ստանձնել խաղադաշտում և դրանից դուրս։ Մենք դեռ ցանկանում ենք առաջ շարժվել և փորձել կատարելագործվել»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Force-ն։

Պրեմիեր Լիգայում խփած գոլերի քանակով Սոնը առաջ է անցել Կրիշտիանու Ռոնալդուից։

Լոնդոնցիները վաստակեցին 10 միավոր և բարձրացան երկրորդ հորիզոնական։