«Կրասնոդարը» հաղթեց Մոսկվայի «Սպարտակին» Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի կենտրոնական խաղում։
Առաջին խաղակեսում «Կրասնոդարը» ուներ բացահայտ խաղային առավելություն, որի արդյունքում 40-րդ րոպեին Ջոն Կորդոբան առաջ մղեց տան տերերին։
⚽️ @Jhoncordoba4 ???#КраснодарСпартак — 1:0 pic.twitter.com/qlwpnxphI2
— FCKrasnodar (@FCKrasnodar) September 2, 2023
Երկրորդ խաղակեսի սկզբում «Սպարտակի» ֆուտբոլիստները լավ հնարավորություն ունեցան հաշիվը հավասարեցնելու, սակայն Ալեքսանդր Սոբոլևը հարվածեց դարպասաձողին։
«Կրասնոդարը» կրկնապատկեց իր առավելությունը՝ 84-րդ րոպեին հայ ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը։ Արդյունքում, «Կրասնոդարը» հաղթեց Մոսկվայի «Սպարտակին»՝ 2-0 հաշվով։
ЭДООО! Мастер ?
Уверенно поставил точку в этом матче ?#КраснодарСпартак — 2:0 pic.twitter.com/hLVmQOp6sj
— FCKrasnodar (@FCKrasnodar) September 2, 2023